Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Շախտյորը» հաղթեց «Զենիթին»

«Շախտյորը» հաղթեց «Զենիթին»
22.01.2013 | 20:25

Այսօր կայացավ Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ու Դոնեցկի «Շախտյորի» հանդիպումը: Նախապատրաստական փուլում խաղային պրակտիկային ավելի շատ ուշադրություն դարձնող ուկրաինական ակումբը տարավ միանգամայն սպասված հաղթանակ` մրցակցին գերազանցելով խաղային բոլոր կոմպոնենտներով: Ուրախալի է, որ, համաձայն սովորույթի, դաշտից առանց դարպասը գրավելու չհեռացավ Հենրիխ Մխիթարյանը: «Շախտյորի» երեք գոլից երկուսը նրա ակտիվում է: Խաղն ավարտվել է 3:1 հաշվով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ